Օրթոպեդիկ ստոմատոլոգիան զբաղվում է ատամնա-ծնոտային համակարգի ամբողջականության խախտման ախտորոշմամբ, բուժմամբ և պրոթեզավորմամբ: Հիմնական խնդիրը ծամողական գործառույթի լիակատար վերականգնումն է: Սակայն կարևոր է ոչ միայն վերականգնել ատամնաշարի ամբողջականությունը, այլև վերադարձնել հմայիչ ժպիտը:
Ժամանակակից օրթոպեդիայում կիրառվում են օրգանիզմի հետ կենսահամատեղելի նյութեր, որոնց որակն անընդհատ կատարելագործվում է և դրանք հնարավորություն են տալիս արհեստական ատամներին բնական տեսք հաղորդել, ինչպես նաև, պացիենտի համար առավելագույնս հարմարավետություն ապահովել:
Ստոմատոլոգիայում պրոթեզավորումն այսօր զարգացման բարձր մակարդակի վրա է, ատամնաշարի վերականգնման նպատակով հաջողությամբ կիրառվում են բազմաթիվ մեթոդներ, որոնցից են շարժական և անշարժ պրոթեզավորումները:
Շարժական պրոթեզները մարդը կարող է ինքնուրույն բերանից հանել (բյուգելային պրոթեզներ), իսկ անշարժները, բնականաբար, ոչ (ատամնաշապիկ, վինիրներ, իմպլանտ):
Ատամների պրոթեզավորումը կատարվում է խիստ անհատական կարգով, հաշվի առնելով կլինիկական պատկերը և պացիենտի նախասիրությունները: